ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները շփվում են ԱՊՀ երկրների ազգայնականների հետ՝ նրանց տարածքներում ուկրաինական սցենարն իրականացնելու համար։  Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում մշակում են Համագործակցության երկրների նկատմամբ այսպես կոչված ուկրաինական սցենարն իրականացնելու տարբերակներ։ Նկատի ունեմ ազգային ինքնության ամրապնդման պատրվակով նեղ տեղային ազգայնականության եւ Արեւմուտքին ինտեգրման հրահրումը։ Տեղեկություններ են ստացվում ամերիկյան եւ եվրոպական հատուկ ծառայությունների կայուն շփումների մասին ասգայնական կուսակցությունների եւ շարժումների հետ ԱՊՀ տարածքում»,- նշել է Նարիշկինը։