Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջերս երկու րոպեի ընթացքում հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում տեղակայված «Հըզբոլլահ»-ի 20 թիրախներին, գրում է Times of Israel-ը:

Ըստ Իսրայելի բանակի հայտարարության՝ ութ կործանիչներ արագ և լայնածավալ ավիահարվածներ են իրականացրել։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածների ենթարկված յոթ շենքերն օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ֆինանսական միջոցները կառավարելու և պահելու համար, այդ թվում՝ «Ալ-Քարդ ալ Հասան» ասոցիացիայի շտաբը, պահոցները և մասնաճյուղերը, որոնք, ինչպես նշվում է, լիբանանյան շարժման կողմից իբրև քվազիբանկ են օգտագործվում»:

Մյուս 13 վայրերն, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ներառում էին «Հըզբոլլահ»-ի ռազմաօդային ուժերի կենտրոնը, հետախուզության հրամանատարական կետը, զենքի պահեստները և ռազմական այլ ենթակառուցվածքներ: