Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին մեկնել է Օսլո, որպեսզի հիմք դնի ԱՄՆ-ի հետ ապագա երկկողմ բանակցությունների համար։ Այս մասին տեղեկացրել է Farhikhtegan թերթը՝ հղում կատարելով աղբյուրին։
Նրա տեղեկացմամբ՝ նորվեգական կողմը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, որպեսզի հիմք նախապատրաստի Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ապագա ուղիղ երկխոսության համար։ Միեւնույն ժամանակ նշվել է, որ կան կասկածներ առ այն, թե իսկապես պայմաններ կստեղծվեն երկկողմ բանակցությունների անցկացման համար։




























