Լիբանանում երեքշաբթի ևս 78 մարդ է զոհվել է, 266-ը՝ վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։ Գազայի հատվածի պատերազմի սկզբից մինչև չորեքշաբթի առավոտյան հրադադարը զոհերի թիվը հասնում է 3961-ի, ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում վիրավորվել է 16 հազար 520 մարդ:

Երեքշաբթի  հիմնականում հարավային Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել  են առնվազն 248 երեխա և 736 կին։ Անցյալ տարվա հոկտեմբերից առնվազն 222 բուժաշխատող է զոհվել, 330-ը՝ վիրավորվել, հարձակումների հետևանքով վնասվել է 94 հիվանդանոց։