Փաշինյանի սանիկը չեմ, բարեկամական կապեր վարչապետի հետ չունեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչով է արժանացել այս պաշտոնին, Խուդաթյանը ասաց, որ հարցը պետք է ուղղվի կառավարության ղեկավարին:

«Ես պետական համակարգում աշխատում եմ 2018 թվականից եւ այս ամբողջ ըտնթացքում փորձել եմ առավելագույնը անել՝ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու  համար: Սկզբից Արմավիր քաղաքում, հետո Արմավիր խոշորացված համայնքում, հետո նաեւ Արմավիրի մարզպետի աշխատակազմում: Ես աթոռին կառչած կարգավիճակ չունեմ, ինչքան ինձ տրվի հնարավորություն, այդքան կաշխատեմ»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունի, որ sms-ով պաշտոնանկության «խնդրանք» կստանա, Խուդաթյանը հորդորեց իրեն ՏԿԵ գործունեության հետ կապված հարցեր տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: