Սիրիայի հյուսիսում նոյեմբերի 27-ին ակտիվացած ահաբեկչական խմբավորումները գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Այդ գորշ կետերը մինչ այդ էլ կային Սիրիայի տարածքում Միացյալ Նահանգների վրիպումների եւ որոշ շրջանների օկուպացիայի պատճառով։ Դրա զուգադիպությունը Լիբանանում հրադադարի եւ ԱՄՆ իշխանությունների հայտարարության հետ, որ ոչ մի սպառնալիք չեն զգում այդ [ահաբեկչական] խմբավորումների կողմից, վկայում են այն մասին, որ ահաբեկիչների եւ ԱՄՆ-ի միջեւ կոորդինացում գոյություն ունի»,- ասել է Բաղային մամուլի ասուլիսում։ Ուղիղ հեռարձակումը վարել է SNN հեռուստաալիքը։

Ինչպես նշել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը, Սիրիայում իրադարձությունների գլխավոր շահառուն Իսրայելն է։ «Կարելի է ասել, որ ահաբեկիչների ակտիվացումը Լիբանանում հրադադարից անմիջապես հետո պարզապես զուգադիպություն է, բայց եթե նայեք այդ ահաբեկչական խմբավումների պատմությանը, ապա կհասկանաք, որ դա պարզապես զուգադիպություն չէ»,- նշել է դիվանագետը։