London Chess Classic սուպերմրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Կրամնիկը ոչ ոքի խաղաց Լեւոն Արոնյանի հետ, վաստակեց 16 միավոր եւ նվաճեց հաղթողի տիտղոսը:

Հիկարու Նակամուրան առավելության հասավ Մայքլ Ադամսի նկատմաբ, շրջանցեց Մագնուս Կարլսենին եւ 15 միավորով գրավեց երկրորդ տեղը: Կարլսենը, որը ոչ ոքի ավարտեց պարտիան Նայջել Շորթի հետ, եզրափակեց եռյակը: Լյուկ Մաքշեյնը ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 13 միավորով գրավեց չորրորդ տեղը: 5-րդ տեղը 9-ական միավորով կիսեցին Արոնյանն ու Անանդը:

9-րդ տուր

Նակամուրա - Ադամս` 1:0

Մաքշեյն - Անանդ` 0,5:0,5

Շորթ - Կարլսեն` 0,5:0,5

Կրամնիկ - Արոնյան` 0,5:0,5

Կրամնիկ` 16

Նակամուրա` 15

Կարլսեն` 14

Մաքշեյն` 13

Արոնյան` 9

Անանդ` 9

Շորթ` 6

Հաուել` 4

Ադամս` 3