Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն մեկնաբանել է Բարսելոնայի 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակը Ռեալի նկատմամբ:
«Բարսելոնան Ռեալի հետ խաղում ցույց տվեց, որ լեգենդների թիմ է: Այժմ իսպանական ֆուտբոլի լավագույն տարիներն են: Հետեւելով Բարսելոնայի յուրաքանչյուր գրոհի սկզբնավորմանն ու զարգացմանը` հասկանում ես, որ նրանք լավագույն ֆուտբոլն են խաղում աշխարհում: Չավին թիմի ողնաշարն է, նրա կողքին են Ֆաբրեգասը, Ինյեստան ու Մեսին», - Սապատերոյի խոսքը մեջբերում է EFE-ն:



























