Լուիզիանայում կհայտնվի Meta-ի երբևէ կառուցած ամենախոշոր տվյալների կենտրոնը, որը պատկանում է Facebook-ը: Meta-ում հույս են հայտնել, 10 միլիարդ դոլարանոց հաստատությունը կվերափոխի նահանգի տնտեսապես անտեսված անկյունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հանրապետական նահանգապետ Ջեֆ Լանդրին նախագիծը նահանգի տեխնոլոգիական հատվածի համար «ճակատագրական» է անվանել: Միևնույն ժամանակ, որոշ բնապահպանական խմբեր մտահոգություն են հայտնել կենտրոնի՝ հանածո վառելիքից կախվածության և Լուիզիանայի բնակիչների՝ էներգիայի վճարների հնարավոր բարձրացման ներուժի վերաբերյալ:





























