Դոհայում մեկնարկել է ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Սիրիայի իրավիճակի մասին։ Սերգեյ Լավրովը, Աբաս Արաղչին եւ Հաքան Ֆիդանը վարում են արտահերթ բանակցություններ Ատանայի ձեւաչափով՝ կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Տեղեկացվել է, որ քննարկման թեման Սիրիայի իրավիճակն է Հալեպում եւ Իդլիբում մարտական գործողությունների ակտիվացման հետ կապված։
Անցած ամսվա վերջին, նոյեմբերի 26-ին, սիրիական գրոհայինները սկսեցին 2020թ. ի վեր ամենամասշտաբային հարձակումը Իդլիբում եւ Հալեպում։
Աստանայի ձեւաչափի մեջ մտնում են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան՝ որպես գործընթացի երաշխավոր երկրներ, ինչպես նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ՄԱԿ եւ դիտորդ երկրներ Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ներկայացուցիչներ։ Բանակցությունների առաջին փուլն այս ձեւաչափով տեղի է ունեցել 2018թ. հունվարին։




























