South China Morning Post պարբերականը, հղում կատարելով մեթոդը ստեղծողներին, տեղեկացրել է. չինացի նորարարները մշակել են չուգունի «ակնթարթային» արտադրության տեխնոլոգիա՝ երկաթի մանրափոշին լցնելով շիկացած վառարանի մեջ եւ ստանալով պատրաստի մետաղ։

Հետազոտողներն օգտագործել են հատուկ ֆուրմա՝ սարք տարբեր նյութերի փչման համար մետալուրգիական վառարանում, գրել է Planet Today-ը։ Արդյունքում՝ ձեւավորվում է հատուկ մաքրության երկաթի անընդհատ հոսք։

Տեխնոլոգիան ստեղծվել է ավելի քան տասը տարվա ընթացքում, պատմում են չինական լրատվամիջոցները։ Կատարվել են լաբորատոր եւ պիլոտային փորձարկումներ, որոնք հաստատել են տեխնոլոգիայի աշխատունակությունը։ Մրրկային ֆուրման կարող է մեկ ժամում 450 տոննա երկաթե հանքատեսակ արտադրել։ Ռեակտորը, որը երեք նման ֆուրա ունի, կարող է տարեկան 7,11 մլն տոննա երկաթ արտադրել։

Նոր մեթոդը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել երկաթի հանքատեսակները, որոնք քիչ չեն Չինաստանում։ Գործընթացում ածուխ չի օգտագործվում, ինչը նվազեցնում է ածխաթթու գազի արտանետումները։ Արդյունքում՝ մեթոդիկան կբարձրացնի ճյուղի էներգաարդյունավետությունն ավելի քան մեկ երրորդով եւ նկատելիորեն կնվազեցնի արտադրության ածխածնային հետքը։