Wikipedia -ի հիմնադիր Ջիմմի Ուելսը սպառնացել է ժամանակավորապես վերացնել «ժողովրդական online հանրագիտարանի» ողջ կոնտենտը` ի նշան ԱՄՆ հակապիրատկան Stop Online Piracy Act (SOPA) օրինագծի դեմ բողոքի: Օրինագծի քվերակությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կկայանա այս շաբաթ:
SOPA-ի ընդունման դեպքում, իշխանություններն ինտերնետ-պրովայդերներից կպահանջեն արգելափակել բոլորի մուտքը պիրատական նույթեր ունեցող կայքեր: Ի պաշտպանություն այս օրինագծի` հանդես են գալիս RIAA եւ MPAA մեդիա ընկերությունների ասոցիացիան: Համաձայն նրանց հայտարարության` համացանցում պիրատության դեմ պայքարի օրինագիծը պարզապես անհրաժեշտ է իրավատերերի կոնտենտներից գողությունների դեմ պաշտպանությունից:
Բացի Ջիմմի Ուելսից, SOPA -ի դեմ ակտիվորեն հանդես են գալկիս Google, Facebook, Yahoo, Twitter, «Կասպերսկիի լաբորատորիա», Mozilla, eBay, LinkedIn, AOL, Zynga ընկերությունները:
Համացանցային հսկաների կարծիքով` SOPA -ի ընդունման պարագայում ԱՄՆ իշխանությունները մեծ արտոնություն կստանան այն վեբ կայքերի նկատմամբ, որոնք մեղադրվում են պիրատական կոնտենտ տեղադրելու համար:




























