Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքի Ղազվին նահանգում ոչնչացրել է օտարերկրացիների աջակցությունը վայելող դիվերսանտների խմբին, հայտնում է Mehr-ը։

«Ղազվինում հայտնաբերվել և ոչնչացվել է թշնամու և հակահեղափոխական խմբավորումներին առնչվող մի ցանց, որոնք փորձում էին երկրի ներսում թիմեր ստեղծել՝ ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար»,-ասվում է Ղազվինի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:

Այս հակաազգային անվտանգության ցանցը, որը փորձում էր կեղծ լուրեր տարածել կառավարության դեմ, առնչություն ուներ միապետական ​​խմբավորումների հետ և ակտիվ գործունեություն էր ծավալում երկրի մի քանի նահանգներում։ Խումբը հայտնաբերելուց հետո նրան 24-ժամյա անվտանգության հսկողության տակ են պահել: Դատարանի որոշումն ստանալուց հետո այս հակահեղափոխական ցանցի անդամները ձերբակալվել են և հանձնվել դատական մարմիններին։