Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (QUT) գիտնականները մշակել են գերբարակ ճկուն թաղանթ, որը մարմնի ջերմությունը վերածում է էլեկտրական էներգիայի, գրել է Interesting Engineering-ը։

«Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ էլեկտրոնային չիպերի սառեցման համար՝ օգնելով սմարթֆոններին եւ համակարգիչներին ավելի արդյունավետ աշխատել»,- նշել են գիտնականները։

«Դրանք կարելի է տեղադրել մաշկի վրա, որտեղ դրանք կարող են մարդկային մարմնի եւ շրջակա օդի ջերմաստիճանների տարբերությունը վերածել էլեկտրականության»,- ասել է պրոֆեսոր Չժի-Գան Չենը, որը գլխավորել է հետազոտական խումբը։

Գիտնականներն իրականացրել են թեստ՝ գնահատելու համար թաղաթի արդյունավետությունը։ Նրանք պատրաստել են ոչ մեծ գեներատոր А4 ֆորմատի թաղանթի թերթից եւ դրա վրա էլեկտրոդներ դրել արծաթե մածուկից, որը միացվել է չափիչ սարքին։

Մաշկին հպվելիս գեներատորը արտադրել է 1,2 միլիվատ հզորությամբ էլեկտրաէներգիա մաշկի եւ շրջակա օդի 20 Քելվին տրբերության պարագայում։ Այս մակարդակը ընդգծում է տեխնոլոգիայի պոտենցիալը, նշել են գիտնականները։