Ճապոնացի գիտանակններն առաջարկել են պլաստիկի ուտիլիզացման իրենց մեթոդը։ Նրանք RIKEN կենտրոնում ներկայացրել են պլաստիկի SP2 նոր տարատեսակը։ Այն ամուր է եւ բարձր առաձգական, եւ որ գլխավորն է՝ մի քանի ժամում լուծվում է աղի ջրում։

Հիմքը կազմել են նատրիումի հեքսամետաֆոսֆատի մոնոմերները եւ գուանիդինիայի իոնները, որոնք միացրել են աղի կամուրջներով։ Ծովի ջրում հայտնվելով՝ կամուրջները քայքայվում են՝ չվնասելով շրջակա միջավայրին, գրել է Planet Today-ը։

SP2-ը կարելի է օգտագործել տարբեր նպատակների համար, այն նաեւ խիստ հարմարվող է։ Փոխելով սուլֆատի տեսակը՝  կարելի է դրան հաղորդել տարբեր առաձգականություն եւ ամրություն։ Իսկ հետո կիրառել 3D-տպագրության, բժշկական սարքերի կամ փաթեթավորող նյութերի արտադրության համար։

Ջրում քայքայվելով՝ այն անհետ չի կորչում։ Պլաստիկի բաղադրիչները կարելի է օգտագործել կրկնակի՝ դրանք ջրից հանելով։ Հետազոտողները խոստովանում են, որ տեխնոլոգիան դեռ լրացման կարիք ունի։

Թերություն է համարվում տեխնոլոգիայի բավական բարձր ինքնարժեքը, այստեղ դեռ անելիք կա։