Հարավային Կորեան նոր պատժամիջոցներ կմտցնի 11 ֆիզիկական եւ 15 իրավաբանական անձանց դեմ՝ ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի «անօրինական ռազմական համագործակցության» կամ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագրի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ն նշել է որ այս միջոցը կիրառվում է արեւմտյան պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարության առնչությամբ՝ նվիրվածՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի համագործակցությանը։ Դեկտեմբերի 16-ին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի արտաքին գործերի ղեկավարները եւ ԵՄ  գերագույն ներկայացուցիչը դատապարտել են ՌԴ-ին եւ Հյուսիսային Կորեային։ Մոսկվայում քանիցս հերքել են այս մեղադրանքները։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Կորեայի ժողովրդական բանակի գեներալներ, ինժեներներ, սպաներ։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ Verus, PARSEK, Timer Bank եւ այլ կազմակերպությունների։ 13 կազմակերպություններ նշված են որպես ռուսական, նշված են 7 ֆիզիկական անձինք։ Սեուլում հավաստիացրել են, որ ցուցակում հայտնված անձինք եւ ընկերությունները աջակցել են Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի հետ կապված ֆինանսավորմանը եւ մատակարարումներին։

Պատժամիջոցները կսկսեն գործել դեկտեմբերի 19-ից։