Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչությունը կատարողը բռնվել է, նա 29-ամյա մի երիտասարդ է Ուզբեկստանից։ Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում։
«ԱԴԾ-ն, ՌԴ ՆԳՆ-ի եւ ՌԴ ՔԿ-ի հետ համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում, բռնել է Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացու, 1995թ. ծնված, որը կատարել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում բնակելի տան մոտ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում, որի հետեւանքով զոհվել են ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Կիրիլով Ի.Ա.-ն՝ 1970թ. ծնվ., եւ նրա օգնականը՝ մայոր Պոլիկարպով Ի.Վ.-ն՝ 1983թ. ծնվ.»,- տեղեկացրել են հանրային կապերի կենտրոնում։
Ահաբեկչությունը կատարողը նաեւ հայտնել է, որ հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։





























