Ռուսաստանը ստեղծարար բնույթի միջոցներ է ձեռնարկում Անդկրովկասում, հիմնականում այդ ջանքերի շնորհիվ են Բաքուն եւ Երեւանը հաջողությամբ ընթանում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների ճեպազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ի հակակշիռ Արեւմուտքի քայքայիչ գործողությունների՝ Ռուսաստանը ստեղծարար բնույթի միջոցներ է ձեռնարկում այդ տարածաշրջանում։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ է ակնհայտ դրական առաջմղումը Բաքվում եւ Երեւանում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը։

Նրա խոսքով՝ ներկայում ավարտվել է միջպետական սահմանի ամենաբարդ տեղամասերից մեկի սահմանագծումը Ադրբեջանի Ղազախի շրջանի եւ Հայաստանի Տավուշի մարզերի միջեւ։