Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը մինչեւ տարեվերջ պաշտոնապես կդառնա Մոնակո ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Էթյեն Ֆրանսին: Նա նշել է, որ ռուսաստանցի գործարարը պատրաստ է 200 միլիոն եվրոյի ներդրում կատարել ակումբում, հաղորդում է Vesti.ru-ն: Ֆրանսիայի յոթակի չեմպիոն Մոնակոն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնության երկրորդ լիգայում:
Ըստ Forbes-ի` Ռիբոլովլեւը աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակցում զբաղեցնում է 93-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 9,5 միլիարդ դոլար:



























