Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներում խաղացած, Դիլիջանի Իմպուլսի արդեն նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը չորս տարվա պայմանագիր է կնքել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի H խմբում Բարսելոնայի, Միլանի եւ Պլզենի Վիկտորիայի հետ պայքարում գրավեց վերջին տեղը:
Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ հավաք է անցկացրել Իսպանիայում եւ լավ տպավորություն է թողել մարզիչների վրա: Զավեն Բադոյանը դեկտեմբերի 22-ին կդառնա 22 տարեկան:



























