2000/01 մրցաշրջանից մինչեւ այժմ Ռեալը 61 նոր ֆուտբոլիստների համար ծախսել է 1 միլիարդ 98 միլիոն եվրո:
Իսպանիայի Լա լիգայում երկրորդ տեղը զբաղեցնում է Բարսելոնան` 59 ֆուտբոլիստների համար 757,3 միլիոն եվրո:
Եռյակը եզրափակում է Մադրիդի Աթլետիկոն, որը տասը տարում հասցրել է գնել 109 ֆուտբոլիստների` ընդամենը 423,5 միլիոն եվրո:
Հնգյակում են հայտնվել նաեւ Վալենսիան (75 ֆուտբոլիստ, 379,9 միլիոն եվրո) եւ Վիլյառեալը (73 խաղացող, 227,2 միլիոն եվրո): Հաշվարկը կատարել է AS.com-ը:



























