Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, ցանկանում է ամուսնալուծվել, հավաստիասցրել է Haberturk թուրքական պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրին։ Նրա տեղեկացմամբ՝ Ասմա Ասադին իբր դուր չեն գալիս Մոսկվայի կյանքի պայմանները, եւ նա ցանկանում է մեկնել Լոնդոն։
Haberturk-ը գրել է, որ Ասադի կինը Մոսկվայից դուրս գալու «հատուկ թուլտվություն» է խնդրել։
Թուրքական լրատվամիջոցնի տվյալներով՝ Ասադին արգելված է հեռանալ Մոսկվայից։ Այս տեղեկության պաշտոնական հաստատումը չկա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ասադի տեղաշարժի սահմանափակման եւ նրա կնոջ բաժանվելու ծրագրերի մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ասադը որոշել է թողնել պաշտոնը եւ հեռացել է երկրից զինված ընդդիմության հետ բանակցություններից հետո, Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցել։
Ավելի ուշ նույն օրը Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի նախկին նախագահը գտնվում է Մոսկվայում։




























