Երեքշաբթի առատ ձյունը Բոսնիա և Հերցեգովինայում հազարավոր շենքեր է թողել առանց էլեկտրականության, ճանապարհներն արգելափակվել են, երթևեկությունը խափանվել է, իսկ որոշ քաղաքներ և գյուղեր մուտքն ամբողջությամբ արգելափակվել է, հայտնում է Reuters-ը:
Իշխանություններն արգելել են ծանր մեքենաների երթևեկությունը հիմնական ճանապարհներին՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել ճանապարհորդությունից՝ զգուշացնելով, որ տապալված ծառերը և առանց համապատասխան ձմեռային սարքավորումների մեքենաները վտանգավոր են: Առանձին հատվածներում ձնակույտերի բարձրությունը հասել է 2 մետրի։
Բոսնիայի երկու էներգետիկ ընկերությունները հայտնել են, որ ավելի քան 170 հազար տնային տնտեսություններ, հիմնականում բալկանյան երկրի հյուսիսային և արևմտյան հատվածներում, հոսանքազրկված են էլեկտրահաղորդման գծերի կտրման պատճառով, ինչն անդրադրաձել է ջեռուցման ապահովման և ջրի մատակարարման վրա:
Երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, իսկ շատ շրջաններում ՝ անմատչելի ճանապարհների և հոսանքազրկման պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:
Հյուսիսարևմտյան Դրվար քաղաքը երեքշաբթի ամբողջությամբ կտրվել է արտաքին աշխարհից, հայտնել է քաղաքի մունիցիպալ խորհրդի նախագահ Յասնա Պեչանացը։
Երկուշաբթի գիշերը մի քանի ժամով տասնյակ մեքենաներ մնացել են ձյան տակ, իսկ երեքշաբթի վաղ առավոտյան ճանապարհորդներին հաջողվել է փրկել:





























