Առնվազն չորս մարդ է մահացել չորեքշաբթի գիշերը հորդառատ ձյան պատճառով Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշ նահանգում։ Այս մասին հայտնում է Press Trust of India-ն։
Ըստ այդմ, Շիմլա և Մանալի զբոսաշրջային քաղաքների մոտ ձյունածածկ լեռնային ճանապարհների ճանապարհորդները դարձել են վատ եղանակի զոհ։ Հիմաչալ Պրադեշում ձնահոսքի պատճառով որոշ բնակավայրերի էլեկտրամատակարարումն ընդհատվել է, իսկ երթևեկությունը դադարեցվել է 225 մայրուղիներով, որոնց վրա կուտակվել է ավելի քան 1 հազար ավտոմեքենա։
Ճանապարհների մաքրման համար օգտագործվում է 368 միավոր տեխնիկա։ Փրկարարներին հաջողվել է տարհանել ավելի քան 700 մարդու, ովքեր մնացել էին ձյան տեղումների պատճառով։





























