Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նախատեսում է մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին, որն ընթանում է Լենինգրադի մարզում, տեսակապով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը գագաթաժողովում։ 

«Փաշինյանի մասնակցությունն ակնկալվում է տեսակապով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Չորեքշաբթի ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի իր թեստը նորից դրական արդյունք է ցույց տվել, ուստի նա կաշխատի սահմանափակումներով։ Ավելի վաղ չորեքշաբթի Փաշինյանը հրաժարվել էր մեկնել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին Լենինգրադի մարզում ,կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։