Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Դավրովը և Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման շուրջ զարգացումները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Ընդգծվում է, որ զրույցը տեղի է ունեցել այս հարցի շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաղորդակցության շարունակությամբ։
«Հաստատելով նախագահների պայմանավորվածություններն այս ողբերգական միջադեպի առավել մանրակրկիտ հետաքննությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նախարարները խորին ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ընդգծվել է միջադեպի բոլոր պատճառները պարզելու և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու և տեղի ունեցածը բոլոր հանգամանքները հաշվի առնելով վերջնականապես և ամբողջությամբ լուծելու համար։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև ամենաբարձր և բարձր մակարդակներով ռուս-ադրբեջանական առաջիկա շփումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման շուրջ իրավիճակը

Թեմա




























