ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

 «Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ինքնաթիռի վթարից, որը այդքան շատ կյանքեր է խլել։ Մեր սրտանց ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», - նշված է ԱԳՆ-ի X-ի էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Հարավային Կորեայում Jeju Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 120 մարդ է զոհվել: