Եթովպիայում զոհվել է առնվազն 60 մարդ, երբ ուղեւորներ տեղափոխող բեռնատարը ընկել է գետը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով հարավային Սիդամա շրջանի իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել Բոնա շրջանում կիրակի ուշ երեկոյան, նշվել է կապի տարածաշրջանային բյուրոյի հաղորդագրությունում։
«Ողջ մնացածներն այժմ բուժում են ստանում Բոնայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում»,- նշված է հայտարարությունում։
Եթովպիայի պետական ռադիոհեռարձակող կորպորացիան (EBC) տեղեկացրել է, որ ուղեւորները գնում էին հարսանիք, երբ տեղի է ունեցել մահացու վթարը։





























