Օրինագիծը, որ Ֆրանսիայում պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար, խորհրդարանական նախաձեռնություն է, որ տեղավորվում է ռասիստական եւ նիհիլիստական հայտարարությունների համար սահմանված պատժի համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովը մտադիր է դեկտեմբերի 22-ին քվեարկել օրինագիծը, որով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում Ցեղասպանության ժխտման համար:
Այդ կապակցությամբ Թուրքիան սպառնացել է ետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա օրինագծին:
«Կլինեն անդառնալի հետեւանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում, սկսած մեր դեսպանին դեկտեմբերի 22-ին անորոշ ժամանակով հետ կանչելուց»,- AFP-ին հայտնել է Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն:
Բեռնար Վալերոն նշել է, թե Անարան Ֆրանսիայի կարեւոր գործընկերն ու դաշնակիցն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























