«Ռեդ Բուլ» թիմը ներկայացնող գերմանացի Սեբաստիան Ֆետելը ճանաչվել է Ֆորմուլա-1-ի տարվա լավագույն արշավորդ: Հարցմանը մասնակցել են Ֆորմուլա-1-ի թիմերի ղեկավարները:
Ֆետելը 2011-ին ժամանակից շուտ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա հաղթող դարձավ 11 փուլերում, 15 անգամ նվաճեց առաջինը մեկնարկելու իրավունքը: 24-ամյա Ֆետելը դարձավ Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ կրկնակի չեմպիոնը` հավաքելով 241 միավոր, հաղորդում է autosport.com-ը:



























