Եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, ապա այժմ այնտեղ կապրեր 320 միլիոն մարդ, գրում է Sputnik Բելառուսը։
1922 թվականի դեկտեմբերի 30-ին Խորհրդային Միությունը հայտնվեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Այն գոյություն ունեցավ մոտ 69 տարի և բաժանվեց 15 անկախ երկրների։

Նման փլուզման գինը ժողովրդագրական ծանր ճգնաժամն է, որը շատ հանրապետություններ դեռ ապրում են։ Միայն Բալթյան երեք երկրներում բնակչության ընդհանուր թիվը կրճատվել է 30%-ով։
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի բնակչությունը 1991 թվականից նվազել է 500 հազար մարդով (14,29%) և 2024 թվականին հասել է 3 միլիոն մարդու։





























