Առնվազն չորս մարդ զոհվել է ԱՄՆ երեք նահանգներում ձնաբքի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը։

Նրա տվյալներով՝ երկու մարդ զոհվել է Քանզասում ճանապարհատրանսպորտային պատահարից. ամենագնացը մերկասառույցի պատճառով դուրս է եկել մայրուղուց; Միսուրիում կոմունալ ծառայությունների աշխատակիցը մահացու վնասվածք է ստացել ձյունը մաքրելիս; Տեխասում ավտոբուսի կանգառում հայտնաբերվել է ցրտահարությունից մահացած մարդու մարմին։

ԱՄՆ-ում, FlightAware պորտալի տվյալներով, չեղարկվել է ավելի քան 2,2 հազար չվերթ։