ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհների հետեւաքով մեծ թվով հայեր տարհանվել են իրենց բնակավայրերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց համայնքի պատասխանատուներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։
Մեր զրուցակիցը պատմեց, որ ամենահայաշատ քաղաքներից մեկը՝ Փասադենան տարհանված է, ճանապարհները փակ են։ Տարհանված է նաեւ Գլենդելի բնակչության մի մասը։
«Մեծ թվով հայեր են տարհանվել, քանի որ Փասադենան ու Հոլիվուդն ամենահայաշատ քաղաքներն են: Անկախ նրանից, թե ինչ է ձեռնարկում տեղի ղեկավարությունը, հայկական համայնքը հատուկ աշխատանք է տանում։ Հայկական եկեղեցին, հայկական դպրոցները, կենտրոնները բացել են իրենց դռները, ժողովրդին ապաստան են տրամադրել, ուտելիք»,– ասաց նա։
Հրդեհների հետեւանքով ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Մեր զրուցակցի խոսքով՝ մեծ թվով հայերի տներ կամ ամբողջությամբ, կամ մասամբ այրվել են։ Հրդեհից տուժածերի մեջ, հայեր չկան, թեեւ Փասադենա քաղաքում վերջին տվյալներով 5 մարդ է զոհվել հրդեհների հետեւանքով։




























