Տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելեսի շրջանի 16 դպրոցական շրջաններ հինգշաբթի օրը փակվել են հինգ ավերիչ անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN-ը:

Փակումները կազդեն Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի վրա (LAUSD), որը երկրի երկրորդ ամենամեծ դպրոցական շրջանն է, իսկ Կալիֆորնիայի՝ ամենամեծը:

«Գործոնների՝ քամու, կրակի և ծխի համակցությունը ստեղծել է վտանգավոր, դժվարին իրավիճակներ, որոնք անապահով են դարձնում մեր դպրոցական համայնքները», - ասվում է Կրթության և գիտության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ շրջանը դիտարկում է, ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին դասերը հեռավար անցկացման հարցը: Դպրոցական շրջանը հայտնել է, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Հինգշաբթի փակված 16 դպրոցական շրջաններից չորսն արդեն հայտարարել են, որ փակ են մնալու նաև ուրբաթ օրը․ դրանք են՝ Բըրբենքի միացյալ դպրոցական շրջանը, Գլենդելի միացյալ դպրոցական շրջանը, Լա Կանադայի միացյալ դպրոցական շրջանը և Փասադենայի միացյալ դպրոցական շրջանը: Լոս Անջելեսի շրջանում տեղակայված են 80 հանրային դպրոցական շրջաններ, որոնք սպասարկում են տարրական և ավագ դպրոցի 1,3 միլիոն աշակերտների: