Ավի Թեւանյանը, ով Սթիվ Ջոբսի բիզնես-գործընկերն ու մոտ ընկերներից մեկն է, հայտարարել է, որ Apple-ի նախկին տնօրենի` ինքն իր նկատմամբ հավատը եւ մտածելակերպն են հանգեցրել նրան, որ Ջոբսը հետաձգի քաղցկեղի բուժումը:
BBC-ին տված հարցազրույցում Թեւանյանը պատմել է, որ փոխանակ ժամանակին բուժվեր` նա այլընտրանքային թերապիա է փորձարկել եւ հատուկ դիետա է սկսել պահել, թեեւ ընկերներն ու կինը համոզում էին գնալ վիրահատության:
«Սթիվը ոչ ավանադական մարդ էր, եւ երբ գործը հասավ իր իսկ հիվանդության բուժմանը, Սթիվը ուրախ էր ոչ ավանդական մեթոդներ օգտագործել: Կարծում եմ` նա իսկապես մտածում էր, որ ոչ ավանդական միջոցով կարող է բուժել իրեն»,-նշել է Թեւանյանը:
Նրա կարծիքով` Ջոբսը մի մարդ էր, ով կարող էր ինքն իրեն համոզել, թե անգամ որոշ անհնարին բաներ կարող են իրականություն դառնալ: Ուժեղ կամքի միջոցով նա անհնարինը հնարավոր էր դարձնում:
«Նա մոտենում էր իր հետ աշխատող անձանց եւ ասում. «Գիտեք, դա անհնար է, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ փորձել»,-Ջոբսին է նկարագրել Թեւանյանը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ նորարար Սթիվ Ջոբսը վախճանվել էր հոկտեմբերի 5-ին` 56 տարեկանում:




























