Թեթեւ շարժիչով ինթնաքիռը կործանվել է Ավստրալիայի հյուսիսում, օդաչուն զոհվել է։ Այս մասին տեղեկացրել է NT News թերթը՝ հղում կատարելով Հյուսիսային տարածքի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է հունվարի 12-ին տեղի ժամանակով ժամը մոտ 10.20-ին։ Ինքնաթիռը բախվել է Դարվինից 60 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Միդլ Փոյնթ գյուղի ամբարտակին։ Ինքնաթիռում 63-ամյա օդաչուն էր եւ 29-ամյա ուղեւորուհին։ Վերջինը չի տուժել։

Ոստիկանությունում նշել են, որ ինքնաթիռն ընկել է կոկորդիլոսներով լի ջրահոսքերից մեկի մեջ։ Փրկարարները կործանված օդանավից սկզբում դուրս են բերել «անվնաս ուղեւորուհուն», հետո օդաչուի դին։