Մետալուրգիական գործարանը (որը Երասխից Ադրբեջանի գնդակոծությունների պատճառով տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք- խմբ.) գրեթե պատրաստ է։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը
Նա հավաստիացրել է, որ 2025թ փետրվար-մարտին նախատեսվում է անցնել մասշտաբային արտադրության։
«Գործարաը կարտադրի բարձրորակ պատրաստի արտադրանք»,- նշել է Պապոյանը։
Նա տեղեկացրել է, որ իրականացվել են 40-50 մլն դոլարի ներդրումներ։




























