Clinometer կազմակերպության կողմից Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառների արագ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կլիմայի անթրոպոգեն փոփոխությունը իր դերն է խաղացել Լոս Անջելեսի շրջանում դեռևս մոլեգնող ավերիչ հրդեհների մեջ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Զեկույցում ասվում է, որ անցած տարվա համեմատ եղանակային պայմանները հրդեհներից տուժած տարածքում եղել են 5°C-ով ավելի տաք, 15%-ով ավելի չոր և 20%-ով ավելի քամոտ:
«Ավելի ուժեղ քամիները, ավելի տաք ջերմաստիճանը և չոր պայմանները, որոնք առաջացրել են Կալիֆորնիայի անտառային հրդեհները 2025 թվականի հունվարին, մենք կապում ենք կլիմայի՝ մարդկային գործոններով պայմանավորված փոփոխության հետ, որտեղ կլիմայի բնական փոփոխականությունը, հավանաբար, աննշան դեր է խաղացել», - ասվում է զեկույցում: Ընդհանուր առմամբ, Կալիֆոռնիայում վերջին 10 տարում բռնկվել են 20 ամենակործանարար անտառային հրդեհներից 15-ը, այդ թվում՝ Փալիսադեսի և Իտոնի հրդեհները:
Հատուկ վտանգավոր իրավիճակի (PDS) նախազգուշացումն ուժի մեջ է մինչև չորեքշաբթի․ սա երկրորդ նման նախազգուշացումն է մեկ շաբաթվա ընթացքում և երրորդը մեկ ամսվա ընթացքում, որը տրվել է Լոս Անջելեսի Ազգային Եղանակային ծառայության գրասենյակի կողմից: Սպասվում է, որ քամին առավելագույն ուժգնության կհասնի վաղը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ին (ժամը 7-ը ET) և կշարունակվի մինչև չորեքշաբթի կեսօր:
Լոս Անջելեսի հրդեհների պատճառներից մեկը կլիմայի անթրոպոգեն փոփոխությունն է

Թեմա
Տեղադրություն




























