ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի տարածքում արդեն ութերորդ օրն է հրդեհներ են մոլեգնում։ Տարածաշրջանի իշխանությունները տեղի բնակիչներին զգուշացրել են ավելի ուժեղ քամիների հնարավորության մասին, ինչը կբարդացնի հրդեհների տարածման դեմ պայքարը։ Լոս Անջելեսի երեք թաղամասերում հրդեհները դեռ չեն մարվել, հայտնում են իշխանությունները:
Իշխանությունները նշում են, որ Իտոն և Պալիսադես շրջաններում հրդեհները շարունակում են սպառնալ հազարավոր տների բազմաթիվ ուղղություններով, հնարավոր է քամիների ուժգնացում:
Միևնույն ժամանակ, Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկուշաբթի գիշերից չորեքշաբթի շրջանի համար կգործի «կարմիր դրոշի» նախազգուշացում՝ ուժեղ քամու և ցածր խոնավության պատճառով:
Հատկապես երեքշաբթի սպասվող կայուն քամիները կարող են հասնել ժամում 70-ից 110 կիլոմետր արագության:
Նշվում է, որ Լոս Անջելեսում և նրա շրջակայքում բռնկված չորս հրդեհները մոխրի են վերածել ավելի քան 160 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, ինչը Սան Ֆրանցիսկո քաղաքից ավելի մեծ տարածք է։





























