Երեւանի առեւտուրը ԵՄ-ի հետ շատ ավելի քիչ է, քան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Թարմ վիճակագրություն է ստացվել 11 ամսվա համար. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 11,6 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 մլրդ դոլար։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առեւտուրը մի քանի անգամ ավելի քիչ է եւ նվազում է։ Ահա թե ինչի մասին են վկայում տնտեսությունն ու իրականությունը»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշման նախագծի հավանության մասին։
«Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի նախաձեռնողները քաջ գիտակցում են, որ ԵՄ-ին անդամակցելը շատ հիպոթետիկ է, եւ, իհարկե, չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսանալով»,- ասել է Օվերչուկը։




























