Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ նա ԵԱՏՄ անդամակցությունից հիմնական շահառու է հանդիսանում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի առեւտրի եւ տնտեսության աճը վերջին տարիներին վկայում է այն մասին, որ Հայաստանը հիմնական շահառուն է ԵԱՏՄ անդամակցությունից»,- նշել է նա։
Օվերչուկը միաժամանակ կոռեկտ չի համարել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երեւանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։ «Հարցը չի կարելի այսպես դնել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի ինքնուրույն որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել, թե ոչ։ Այստեղ ակնհայտ օգուտներ կան»,- ընդգծել է փոխվարչապետը։- Դրանք բաղկացած են էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովումից եւ տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումից։ Եվ ամենակարեւորը առանց խոչընդոտների մուտքն է հսկայական շուկա, որտեղ կա նման երկրի ապրանքների պահանջարկ։ Սա հսկայական ներուժ ունի տնտեսական զարգացման, մարդկանց եւ բիզնեսի եկամուտներն ավելացնելու համար»։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշման նախագծին, հիմա այն քննարկելու է խորհրդարանը։





























