Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը ժամանել է Ռուսաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում, հայտնում է RIA Novosti-ն։

Իրանի նախագահին դիմավորել են ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական ​​արարողակարգի վարչության պետ Իգոր Բոգդաշևը։

Դեկտեմբերի վերջին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարեց, որ Իրանի առաջնորդը Մոսկվա կայցելի հունվարի 17-ին։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Իրանի նախագահը հանդիպում է ծրագրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։