Համբուրգի Էլբայի վրա նավը բախվել է լաստանավին, տուժել է 11 մարդ, հայտնում է Bild թերթը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 06:43-ին։ Վթարի պահին լաստանավում 25 մարդ է եղել։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Նախնական տվյալներով՝ նավը դեռևս անհայտ պատճառով պոկվել է նավամատույցից։




























