Բաքվում նորից պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Հերթական պահանջը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները բանակցում են խաղաղ համաձայնագրի շուրջ։ Խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, բանակցությունները շարունակվում են։ Հայաստանի Սահմանադրությունը եւ իրավական փաստաթղթերը դեռեւս պահանջ են պարունակում ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սա պետք է կարգավորվի»,- լրագրողներին ասել է նա։

Արտգործնախարարի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։