Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հոգեւոր համայնքի առաջնորդները դեկտեմբերի 15-ին նոր Սահմանադրության հետ կապված քննարկումների համար հավաքվել են Պոլսո Հայոց պատրիարքարանում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պոլսո Հայոց պատրիարքարանից, Հունաց պատրիարք Բարդողոմեոսի խոսքով սկսված հանդիպամնը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ. Արք. Արամ Աթեշյանը, ասորական եկեղեցու ներկայացուցիչ Հայր Պետրուսը, ասորական կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Յուսուֆ Սաղը, հրեական համայնքի կողմից Նեդիմ Քարաքոն եւ այլոք։

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել Թուրքիայի նոր Սահմանադրության մեջ քաղաքացիության հասկացության մեջ կրոնի եւ խղճի երաշխավորումը պետության կողմից երաշխավորվելու նախնական քննարկում։  Որոշում է կայացվել նմանատիպ 4 հանդիպումներից հետո պատրաստված զեկույցը տանել խորհրդարան եւ քննարկել Սահմանդրական հանձնաժողովի անդամների հետ։

Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Պոլսո Հունաց պատրիարքարանում։