Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի միջև։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, ի թիվս այլ հարցերի եղել է Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման թեման։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «լռեցնելու» մեջ։
«Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննությանն ու պարզաբանմանը»,- մեջբերում են լրատվամիջոցները։




























