ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Եթե նրանք դա չանեն [Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնության գալ], ես հսկայական մաքսատուրքեր կմտցնեմ։ Եթե այս պատերազմը շուտ չկարգավորեն, գրեթե անմիջապես, ես Ռուսաստանի վրա հսկայական մաքսատուրքեր և հսկայական հարկեր կսահմանեմ, նաև մեծ պատժամիջոցներ։ Եվ ես չեմ ուզում դա անել: Գիտեք, ես սիրում եմ ռուս ժողովրդին։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Ես չեմ ցանկանում դա անել»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նա կրկին ցանկություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունն «անհապաղ» դադարեցվի՝ չառաջարկելով կարգավորման կոնկրետ տարբերակներ։
Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ





























