Դիջիթեյնը աննախադեպ ձեռքբերում արձանագրեց հայկական ընկերությունների համար՝ դառնալով ICE Barcelona 2025-ի՝ ոլորտի ամենահեղինակավոր իրադարձություններից մեկի կիզակետը։ Առաջին անգամ ֆուտբոլի համաշխարհային լեգենդներ Լուիշ Ֆիգուն, Միչել Սալգադոն, Իկեր Կասիլյասը և Մայքլ Օուենը միասին հանդես եկան հայկական ընկերության տաղավարում՝ գրավելով մեծ բազմության ուշադրությունը։ Աստղերը հանդիպեցին ցուցահանդեսի մասնակիցների հետ, պատասխանեցին նրանց հարցերին, նվիրեցին ստորագրված մարզաշապիկներ և ծանոթացան Դիջիթեյնի նորարարական լուծումներին։ 

ice 1.jpeg (51 KB)

Դիջիթեյնի առաջատար պրոդուկտներն ու նորարարությունները ևս մեկ անգամ գրավեցին միջազգային գործընկերների ուշադրությունը հաստատեցին ընկերության դիրքը՝ որպես ոլորտի գլոբալ առաջատարներից մեկը։ 

ice 2.jpeg (40 KB)

Դիջիթեյնի հիմնադիր և Նոա ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը նշում է. «Դիջիթեյնը տարեց տարի ընդլայնում է իր աշխարհագրությունն ու ձեռք բերում նոր խոշոր գործընկերներ: Մեր ընկերությունը պատվով ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում, ստանում կարևոր մրցանակներ: Ֆուտբոլային այսպիսի լեգենդներին հայկական ընկերության հարկի տակ հյուրընկալելը աննախադեպ իրադարձություն է ոլորտում: Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հաստատեցինք մեր կարգախոսը՝ Ստեղծված է առաջնորդելու»: 

ice 3.jpeg (54 KB)

Դիջիթեյնը մասնակցեց ICE Barcelona 2025-ին մյուս բրենդների՝ ImagineLive, Galaxsys և Relum-ի հետ միասին՝ ներկայացնելով նոր կոնցեպտ, որը ներառում էր ինչպես հանրային, այնպես էլ փակ գոտիներ։ Դիջիթեյնը հատուկ այս միջոցառման համար համագործակցեց LaLiga-ի հետ՝ ստեղծելով Լեգենդների թանգարան, որտեղ ցուցադրված էին ֆուտբոլի լեգենդների՝ Պելեի, Մարադոնայի, Մեսսիի, Ռոնալդոյի և այլոց եզակի իրեր՝ դարձնելով այն միջոցառման ամենահետաքրքիր հատվածներից մեկը։ Դիջիթեյնը ոլորտի մամուլի ներկայացրեց է նաև նոր կարգախոսը՝ «Ստեղծված է առաջնորդելու», որի շուրջ կառուցված է ընկերության կորպորատիվ ինքնությունը։ ICE-ը  ոլորտի ամենախոշոր և հեղինակավոր միջոցառումներից մեկն է, որը ներառում է ավելի քան 630 մասնակից ընկերություններ և օրական գրավում է ավելի քան 55,000 այցելուների։

ice 4.jpeg (62 KB)

ice.jpeg (39 KB)