Պայթյուն է տեղի ունեցել Ժեզկազգան քաղաքում (Ղազախստան), որի հետեւանքով փլուզվել է անգար։ Տուժել է վեց մարդ, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։ https://tengrinews.kz/accidents/shest-postradali-vzryive-neftebaze-oblasti-ulyitau-560717/

Նավթաբազաներից մեկի տարածքում, որը գտնվում է Ժեզկազգան քաղաքում, հատուկ նշանակության երեք մեքենա է բռնկվել։ Մինչ հրշեջների գալը տեղի է ունեցել օդագազային խառնուրդի պայթյուն, որի հետեւանքով անգար է փլուզվել։

Դեպքի վայր հասած ԱԻՆ առաջին ստորաբաժանումները սկսել են մարել հրդեհը։ Նրանց են միացել լրացուցիչ հրշեջ վերակարգեր։

Հրդեհի հետեւանքով հոսպիտալացվել է նավթաբազայի չորս աշխատակից։ Պատճառը պարզվում է։