ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի հրաժարվելուց հետո հույս է հայտնել, որ Երեւանը կվերադառնա փոխգործակցության, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հուսով եմ, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության ԱՊՀ շրջանակում»,- ասել է նա լրագրողներին։
Լեբեդեւը նաեւ նշել է, որ Մինսկը նույնպես պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ։ «Բելառուսը պատրաստ է համագործակցության»,- ավելացրել է նա։




























